Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 20-ի ցերեկը, 23-ին, 21-ի և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսային՝ 2-5 մ/վ, հունվարի 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հունվարի 20-ի ցերեկը հնարավոր է, 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


