շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-8 աստիճանով

Հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի, 15-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

10 10 Armenia

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

10 10 Yerevan

  • Կիսվել: