չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Օդի աղտոտվածության մակարդակով երկու խնդիր ենք լուծելու. Մհեր Գրիգորյան

Օդի աղտոտվածության մակարդակով երկու խնդիր ենք լուծելու. Մհեր Գրիգորյան

Օդի աղտոտվածության մակարդակի առումով երկու խնդիր ենք լուծելու՝ բարելավելու Առողջապահական և աշխատանքի տեսչության գործառույթները և լուծելու տեխնիկական հագեցվածության խնդիրը, որպեսզի գնահատականները ճիշտ լինեն։ Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամաանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ աժիոտաժի պատճառն այն է, որ շինհրապարակներում կամ որտեղ այս խնդիրը սուր է և սենսորներ են տեղադրված, դրանցից եկող տեղեկատվությունը խնդրահարույց պատկեր է տալիս։

«Բայց ամեն ինչ այնպես չէ, ինչպես երևում է հանրային ասպարեզում»,- նկատեց Գրիգորյանը։

Նա պարզաբանել է, որ իշխանությունները ներկայումս զբաղվում են այդ հարցով վարչապետի հանձնարարականով։

 

  • Կիսվել: