կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ոչ «յաշիկ» ունենք, ոչ էլ՝ «Բրաբուս», մարմնագույն «յաշիկներ» ունենք, ինչի մեջ ապրանք ենք դնում. տնտեսվարող

Ոչ «յաշիկ» ունենք, ոչ էլ՝ «Բրաբուս», մարմնագույն «յաշիկներ» ունենք, ինչի մեջ ապրանք ենք դնում. տնտեսվարող

Մենք էկոնոմիկայի նախարարի հետ պայմանավորված ունենք հանդիպելու, նամակը գրված է, պետք է օր նշանակեն, հանդիպենք ու մի շարք հարցեր ենք դրել էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելու համար. հիմա սպասում ենք իրենց պատասխանին: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողների բողոք ակցիայի մասնակիցներից մեկը: Նրան բողոքում են շրջհարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

«Մեր նախարարությունները ոչ մեկ իրավասուցի ինչ-որ մի որոշում կայացնելու առանց գերագույն հրամանատարի: Էկոնոմիկայի նախարարը ասում է, որ դա մեր գործը չի, մենք չենք կարող նման օրենքը կասեցնելու որոշում կայացնենք: Այդ դեպքում երեւի մեր երկրին պետք չի նման նախարարություն»,-ասաց նա:

Տնտեսվարողը նշեց, որ անընդհատ հավաքվելու են, իրենց ձայնը լսելի դարձնելու համար: «Ինչ մնում է նրան, որ պարոն Փաշինյանն ասում է, թե փոփոխությունները ճիշտ են, ասեմ՝ ի սկզբանե ժողովրդին մոլորության մեջ են գցել։ Երբ ասում են, որ եթե թղթավորեք ձեր ապրանքները, ընդհուպ մինչև 1%, դուք կարող եք ձեր հարկերը նվազեցնել, նման բան գոյություն չունի։ Տեսեք՝ յուրաքանչյուր տնտեսվարող ապրանքը թե կներմուծի, թե այդ թուղթ ասվածով կգնի, միայն այդ հատվածն է 1%, իսկ մնացածը՝ ոչ: Բայց չէ՞ որ այդ մարդը պետք է շահույթ էլ ունենա, ինչ-որ մարդա, պետք է չէ՞ գա X ապրանքի վրա»,- նշեց տնտեսվարողը:

Դիտարկմանն էլ, որ իրենց միջոցով մեծ բիզնեսների վրա են ուզում դուրս գալ, նա նշեց. «Իմ կարծիքով, խոշորներին իրենք լավ էլ ճանաչում են, լավ էլ գիտեն խոշորները ով են, թող իրենց վրա աշխատեն, ինչի՞ են փոքրերին նեղում»։

Հարցին՝ Փաշինյանն ասում է՝ «յաշիկ առ յաշիկ», Բրաբուս առ Բրաբուս պիտի հետ բերի, նրանց մեջ կա՞ն այդպիսի մարդիկ, որ քշում են «յաշիկ», տնտեսվարողն ասաց. «Չէ, իհարկե ոչ, չունենք Բրաբուս մենք, ոչ էլ «յաշիկ» ունենք, միայն մարմնագույն «յաշիկներ» ունենք, ինչի մեջ ապրանք է առկա էլի»:

  • Կիսվել: