կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Ոչ սթափ վիճակում «Porsche»-ով մահացու վրաերթ կատարած վարորդի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք և 2 մլն դրամի գրավ

Ոչ սթափ վիճակում «Porsche»-ով մահացու վրաերթ կատարած վարորդի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք և 2 մլն դրամի գրավ

Դեկտեմբերի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրնսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրազ Պետրոսյանը միջնորությունը է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջինս կասկածվում է դեկտեմբերի 13-ին, ոչ սթափ վիճակում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով խոշոր ավտովթարի և հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ինչից հետո նա դեպքի վայրը լքել էր:

Դատավորը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո որոշում է  կայացրել, որով նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 2 մլն դրամի գրավ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր, որ պարզվել էր դեկտեմբերի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։

Պարզվել էր, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի  ձերբակալվածների պահման վայր։

Մ. Փիրումյանը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր ոչ սթափ։

  • Կիսվել: