ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ոչ միայն պատմական իրադարձություն, այլև՝ մարդկային ժեստ. «Живой гвоздь» հաղորդման վարողներն ու հյուրը՝ ՀՀ-ից Թուրքիա փրկարարներ և հումանիտար օգնություն ուղարկելու մասին

Ոչ միայն պատմական իրադարձություն, այլև՝ մարդկային ժեստ. «Живой гвоздь» հաղորդման վարողներն ու հյուրը՝ ՀՀ-ից Թուրքիա փրկարարներ և հումանիտար օգնություն ուղարկելու մասին

Ռուսական «Живой гвоздь» հաղորդման վարողներ Սերգեյ Բունտմանը, Ալեքսեյ Վենեդիկտովն ու հաղորդման հյուր, ռուսական «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչ Գրիգորի Յավլինսկին անդրադարձել են Հայաստանի կողմից Թուրքիային մարդասիրական օգնություն, ինչպես նաև՝ աղետի գոտի հայ փրկարարներ ուղարկելու քայլին:

Նրանք նշել են, որ դա ոչ միայն պատմական իրադարձություն է, այլև մարդկային ժեստ է, որը ցույց է տալիս թե ինչպես են աղետների ժամանակ միավորվում նույնիսկ միմյանց հետ հարաբերություններ չունեցող երկրներն ու ժողովուրդները։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժից տուժել է ավելի քան 80 հազար մարդ։

Երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27 փրկարարի, ինչպես նաև՝ մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարներ:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

 

  • Կիսվել: