չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ոչ միայն կանայք, տղամարդիկ էլ կան, որ իրենց աշխատավարձը չեն տնօրինում. Փաշինյանը հակադարձեց Անդրեասյանին

Ոչ միայն կանայք, տղամարդիկ էլ կան, որ իրենց աշխատավարձը չեն տնօրինում. Փաշինյանը հակադարձեց Անդրեասյանին

Տնտեսական ակտիվության մեջ կանանց 48 տոկոս ներգրավվածությունը նաեւ այն պատճառով է, որ կանանց մի մասին թույլ չեն տալիս աշխատել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Իսկ քանի՞ կանայք են, որ աշխատում են, բայց վարձատրությունն իրենք չեն տնօրինում»,-ասաց նա:

Սրան ծիծաղելով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Շատ տղամարդիկ էլ կան, որ իրենց աշխատավարձը չեն տնօրինում: Սա այն դեպքն է, որ որոշակի հավասարակշռություն կա»:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ ընտանիքում սովորաբար բյուջեն տան անդամներից մեկն է կառավարում:

  • Կիսվել: