կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ոչ բոլոր ընտրատեղամասերի տեսախցիկներն են աշխատում

Ոչ բոլոր ընտրատեղամասերի տեսախցիկներն են աշխատում

Հայտնի է, որ բոլոր ընտրատեղամասերում կան տեղադրված տեսախցիկներ, ընտրական գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար, դրանցով նաև պետք է հնարավոր լինի հետևել, որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն: Սակայն ոչ բոլոր ընտրատեղամասերի տեսախցիկներն են աշխատում:

Այս պահի դրությամբ հնարավոր չէ հետևել 14/27. 14/34 և 14/38 ընտրատեղամասերի աշխատանքին, քանի որ տեսախցիկների եկող ազդանշան չկա: Իսկ 4/48 ընտրատեղամասի տեսախցիկի պատկերն ակնհայտ խոտանով է, մասնագիտական լեզվով ասած՝ «ֆոկուս չկա», ու հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում:

Տեսախցիկներին կարող եք հետևել այստեղ:

  • Կիսվել: