ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ո՞ր հեռուստաընկերությունները կզբաղեցնեն հանրապետական ծածկույթի սլոթը

Ո՞ր հեռուստաընկերությունները կզբաղեցնեն հանրապետական ծածկույթի սլոթը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթին մասնակցում էին «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ, «Ա-ԹԻ-ՎԻ» ՍՊԸ, «Շանթ»-ՍՊԸ, «Մուլտի մեդիա կենտրոն»-ՓԲԸ, «Հուսաբեր» (Երկիր Մեդիա) ՓԲԸ և Հ2 հեռուստաընկերությունները:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ամփոփելով քվեարկության արդյունքները, նշեց, որ «Արմենիա ԹԻ-ՎԻ»-ն ստացել է՝ 106 , «Ա-ԹԻ-ՎԻ» ՍՊԸ-ն՝ 97, «Շանթ»-ՍՊԸ-ն՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»՝ 92,«Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։

Լիզենցիա չստացան «Երկիր Մեդիա» և Հ2 հեռուստաընկերությունները։

  • Կիսվել: