երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ո՞ւր եք, չկաք. Ծառերի կտրման մեղավորը հենց ժողովուրդն է. ակտիվիստ

Ո՞ւր եք, չկաք. Ծառերի կտրման մեղավորը հենց ժողովուրդն է. ակտիվիստ

«2-3 շաբաթ առաջ ես գրել էի, որ եկեք բոլորով հանդիպենք, քննարկենք Ռադիոտան մոտ, թե ինչպես կանխենք ծառերի սպանդը, բայց երաւանցին անտարբերություն ցուցաբերեց, ընդամենը 10-15 մարդ էր եկել:

Հիմա որ Երեւանում ծառեր են կտրում, համար մեկ պատասխանատուն ու մեղավորը Երեւանի քաղաքապետարանը չէ, այլ դուք եք, երեւանցիներն են: Մարդիկ տեղից չեն շարժվում, չեն ուզում որեւէ քայլ ձեռնարկել, որ այս ծառերի սպանդի ծրագիրը կանխեն: Եթե մարդիկ ոտքի ելնեն, ես վստահ եմ, որ Երեւանի քաղաքապետարանը ծառերի սպանդի այս ծրագիրը կչեղարկի: Բայց քանի որ ժողովուրդը իրենց բազմոցներին նստած միայն քֆուրներ են գրում, համար մեկ ծառ կտրողը հենց էդ բազմոցի վրա նստած քոմենթ գրողն է: Երեւանում պետք է ծառ չլինի, որովհետեւ երեւանցիներն իրենց անգործությամբ, անտարբերությամբ նպաստում են քաղաքապետարանի այս անօրինական, անհասկանալի ծառահատման ծրագրին»,- նշել է նա:

Արթուր Չախոյանի խոսքով, եթե նախկինների ժամանակ մի ծառ կտրվեր, 10 հատ հեղափոխություն կանեին. «Ո՞ւր են բնապահպանները, եթե այստեղ 2 հազար մարդ հավաքվի, էս ծրագիրը կկանխվի: Ո՞ւր եք, չկաք: Ծառերի կտրման մեղավորը հենց ժողովուրդն է»,- ասաց նա:

  • Կիսվել: