Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ վիզայի դիմումին ընթացք տալու համար. ԱՄՆ դեսպանատուն
Ձեր հարցազրույցի հաստատման բարկոդ համարը պետք է համապատասխանի DS-160 դիմումի հաստատման թերթիկի բարկոդ համարին՝ հուսալի և անվտանգ վիզայի գործընթաց ապահովելու համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
՛՛Եթե Ձեր բարկոդ համարները նույնական չեն հարցազրույցի հանդիպումից երկու աշխատանքային օր առաջ, ապա Ձեր հանդիպումը կչեղարկվի և կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ Ձեր վիզայի դիմումին ընթացք տալու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


