երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ո՞ր չվերթների ինքնաթիռները ուշացումով կժամանեն «Զվարթնոց»

Ո՞ր չվերթների ինքնաթիռները ուշացումով կժամանեն «Զվարթնոց»

Ռուսաստանից, Հունգարիայից և Կիպրոսից չվերթներ իրականացնող ինքնաթիռները ուշացումով կժամանեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Ըստ օդանավակայանի առցանց չվացուցակի` ուշանում են Լառնակայի չվերթը («FlyOne» ավիաընկերություն), Բուդապեշտի չվերթը («Wizz Air» ավիաընկերություն), 3 չվերթ Մոսկվայից («Աերոֆլոտ», «FlyOne»), Եկատերինբուրգից («FlyOne») և Կրասնոդարից («Աերոֆլոտ»)։

Թե ինչն է ուշացումների պատճառը, հայտնի չէ։

  • Կիսվել: