Ո՞նց, տղեն երգչախմբում երգի՞, կամ դպրոցում ու բուհում սովորի՞, փոխանակ գնա տեսնի կողքի սադերում ինչ կա.Փաշինյանը հեգնեց
Մենք քաղաքականություն որդեգրեցինք, որ դպրոցներում ոչ թե պատահական կիսաանորակ YouTube-ներից, ստանդարտից դուրս պետական օրհներգի ձայնագրություն միացնենք, այլ երեխաները թող երգեն։ Հիմա ես նկատում եմ, որ երգչախմբում միայն աղջիկներ են։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչն է սրա պատճառը։ Որովհետև երգչախմբում երգելը, հասկանում եք, դե բա ոնց... երգչախմբում երգե՞լ։ Այ էստեղից սկսվում է, երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել: Ո՞նց, գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք, տեսնեք ինչ կա, հայաթներում, կողքի սադերում, գնացել եք լսարանում նստե՞լ եք: Ու սկսվում է դեգրադացիան, հետո դա տղաների հետ գնում է բանակ, արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում: Չասենք՝ որ ձևերում, մազոխիստ չենք, եկեք ինքներս մեզ հերթական անգամ չխոցենք։
Պետք է առերեսվել այս պրոբլեմի հետ, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է։ Մենք սրա մասին պետք է մտածենք, որովհետև սա բոլոր իմաստներով մեր անվտանգության կարևորագույն հարց է»,-ասաց Փաշինյանը: