շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նույնիսկ այս պահին՝ կա հնարավորություն հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար. Անդրանիկ Քոչարյան

Նույնիսկ այս պահին՝ կա հնարավորություն հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար. Անդրանիկ Քոչարյան

Նույնիսկ այս պահին կա հնարավորություն՝ հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար. այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ գլխավոր դատախազին խնդրելով, որ հետևողական լինի ոճրագործության բացահայտման խնդիրներին։

«Խնդրում եմ, որ այդ խնդրի հետ կապված մեր բոլոր ջանքերն այնուամենայնիվ դարձնենք իրականանալի։ Նաև բացահայտվի այն իրողությունը, որը այսքան տարներ, բնականաբար, եթե որևէ առաջընթաց չենք ունեցել՝ նշանակում է խանգարող հանգամանքներ են եղել»,- ասաց Քոչարյանը շեշտելով, որ այդ խանգարող հանգամանքները նույնպես պետք է բացահայտվեն։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «ուչաստկովի» այդ տեսակետը 23 տարի մեր կողքն է եղել և դրանից պետք է արագ հրաժարվել և ընդգծեց՝ խանգարող հանգամանքները թաքնված են այդ տեսանկյունի մեջ։

Ըստ նրա, հոկտեմբերի 27-ի բացահայտված չլինելը մեզ հնարավորություն չի տալիս կառուցել ներքին համերաշխություն մեր երկրում և կասկածամտությունը հանել մեր երկրի ներքին կյանքից։

  • Կիսվել: