կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են դադարեցնել ինստիտուտի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը:  Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները հանդիպում են պահանջում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Մինչ այս պահը քաղաքապետարանը չի արձագանքել աշխատակիցների պահանջին

«Գործառույթը Երևանի քաղաքապետարանինն է, որը լուռ համաձայնությամբ այս հանցագործությոընը թույլ է տալիս։ Պետք է կասեցնի, սակայն չի կասեցնում, և պարզապես լուռ համաձայնությամբ թույլատրում է ապօրինի շինարարություն իրականացնել։ Օր օրի ավելի անտանելի է դառնում․ փոշի, աղմուկ։ Անհնար է դարձել ինստիտուտում աշխատելը»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը։

Ինստիտուտի աշխատակիցները նշում են, որ դատարանի վերջին որոշմամբ իրենց հարակից տարածքում շինարարությունը պետք է կասեցվեր, սակայն չի կասեցվել: Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ արձանագրել են դա, սակայն ոչինչ չեն նախաձեռնել: Ավելի ուշ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ընդունեցին Նուրբ օրգանական քիմիայի տնօրեն Սահակ Գասպարյանին, փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին և իրավաբան Տիգրան Նախդալյանին: Այս պահին նրանք արդեն քաղաքապետարանում են: Առավել մանրամասն՝ տեսանյութում:  

  • Կիսվել: