ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում

2022 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. Ծնված Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: