չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Նշվել են ռուսաստանցիների համար ամենից շատ այցելվող անվիզա երկրները. Հայաստանը դրանց մեջ է

Նշվել են ռուսաստանցիների համար ամենից շատ այցելվող անվիզա երկրները. Հայաստանը դրանց մեջ է

Թուրքիան, Եգիպտոսը եւ Թաիլանդը մնում են ամենապոպուլյար անվիզա երկրները ռուսաստանցիների համար:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի տուրարդյունաբերության միության փոխնախագահ Դմիտրի Գորինը։
 
«Ռուսաստանցիները կարող են  առանց վիզայի հանգստանալու մեկնել մի շարք երկրներ։ Ամենատարածված ուղղություններն են Թուրքիան, Եգիպտոսը եւ Թաիլանդը»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է գործակալության զրուցակիցը։
Նա նաեւ նշել է, որ առանց հատուկ թույլտվության կարելի է այցելել նաեւ Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Վրաստան, Սերբիա։ Տարածված են նաեւ Մալդիվներ, Ինդոնեզիա, Վիետնամ, Կուբա, Դոմինիկանա եւ Վենեսուելա ճամփորդությունները։

  • Կիսվել: