Նրանք գնում են մարդ փրկելու. Արայիկ Հարությունյանը` Թուրքիա ու Սիրիա մեկնած հայ փրկարարների մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հայ փրկարարների` Թուրքիա ու Սիրիա մեկնելուն:
«Նրանք գնում են մարդ փրկելու: Բանալի բառը՝ ՄԱՐԴ:
Անփորձանք վերադառնաք, սիրելի փրկարարներ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել է հայ փրկարարների ու Հայաստանից ուղարկված օգնության՝ Թուրքիա հասնելու մասին:


