չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նրանք ցանկանում են ռազմական բախման դրդել թե՛ խաղաղապահներին, թե՛ հայերին. Սարիկ Անդրեասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

Նրանք ցանկանում են ռազմական բախման դրդել թե՛ խաղաղապահներին, թե՛ հայերին. Սարիկ Անդրեասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

Պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն անդրադարձել է Լաչինի մջանցքում տեղի ունեցող իրադարձություններին: Նա այս մասին հրապարակում է արել «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում:

«Կարծում եմ, որ շատերն արդեն տեսել են ռուս խաղաղապահների նկատմամբ ադրբեջանցիների սադրիչ գործողությունները: Սադրանքները արդեն բավական ժամանակ է շարունակվում են: Ադրբեջանական հատուկ ջոկատայինները բնապահպանների հագուստներով վրաններ են տեղադրել եւ փակել Լաչինի միջանցքը`դրանով իսկ կազմակերպելով Արցախի բնակչության ցեղասպանությունն ու վարկաբեկելով ռուսական բանակը: Նպատակը հստակ է: Նրանք ցանկանում են ռազմական բախման դրդել թե՛ խաղաղապահներին, թե՛ հայերին, որպեսզի, իրենց ոճին համապատասխան, գրավեն ուրիշինը եւ կտրեն անպաշտպանների ականջները: Համաշխարհային կառույցները, ինչպես միշտ, լռում են: Ինչո՞ւ պիտի խոսեն, էչ որ այստեղ բիզնես կառուցել չեն կարող», - գրել է ռեժիսորը:

  • Կիսվել: