երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին (վիդեո)

Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին (վիդեո)

Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին

Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը: 1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին:

«Մենք դիտարկում ու շարունակելու ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր, որոնք իրականություն են դառնում Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված եկամուտների ավելացման ջանքերի շնորհիվ: 2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները, և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշել է քաղաքապետը:

Նախագծի շրջանակում ճանապարհի ողջ երկայնքով կառուցվել են նոր ենթակառուցվածքներ՝ հեղեղատար, կոյուղատար, գազատար ու էլեկտրամատակարարման համակարգեր, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանց:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: