Նորատուսի եկեղեցու բակում կանգնած ժամանակ վնասել են հավաքի մասնակիցներից մեկի մեքենան
Նորատուսի եկեղեցու բակում կանգնած ժամանակ վնասել են հավաքի մասնակիցներից մեկի մեքենան:
Հավաքի մասնակիցը նշում է, որ չի կարող ասել, թե ով է եղել, սակայն կարծում է շարժմանը մասնակցելու համար են այդպես վարվել:
«Նորատուսի եկեղեցու բակում կանգնած ժամանակ վնասել են մեքենաս, եթե շարժումից չեն վախենում, ինչո՞ւ էին վնասում։ Նորատուսի եկեղեցու խաչմերուկում է կանգնած եղել, 5 մասնակցով ենք եղել, չենք կարողացել բացել, որ նստեինք: Ես անձնական ոչինչ չունեմ, սա պայքարի հետ է կապված: Բայց ում վախեցնեն, ինչի համար, հայրենիքից թանկ ոչինչ չկա, թեկուզ նահատակ էլ դառնամ»,- նշում է նա:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն այսօր մարզային այցելություններով եղել է Նորատուս եւ Գավառ համայնքներում:


