երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Նոր Զովք»-ին տուգանել են 10 մլն դրամով

«Նոր Զովք»-ին տուգանել են 10 մլն դրամով

ՊԵԿ-ը 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և տուգանել ընդհանուր առմամբ  60,8 մլն դրամով։ 

Կոմիտեից  հայտնեցին, որ ամենամեծ չափով տուգանվել է  վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ընկերությունը։ ՀԴՄ չտրամադրելու համար ընկերությանը տուգանել են 20 մլն դրամով։

Տուգանքի չափով ցուցակում հաջորդը «ՆՈՐ ԶՈՎՔ» սուպերմարկետների ցանցն է։ ՊԵԿ-ն այս տնտեսվարողին տուգանել է 10 մլն դրամով։

ՀԴՄ չտրամադրողների թվում են նաև  «ԲԼԵՔ ԱՆԳՈՒՍ» արագ սննդի ցանցը, որը տուգանվել է 6,7 մլն դրամով, «ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ ՖՈՒԴ»-ը՝  6,1 մլն դրամով, «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ» լայն սպառման ապրանքների ներկրմամբ զբաղվող ընկերությունը՝ 6 մլն դրամով, «ՊՐԱՅՄՖՈՒԴ»՝-ը՝ 3,5 մլն դրամով, «ԳՆԹՈՒՆԻՔ»-ը՝ 2,8մլն դրամով, «ԵՎԱ ԵՎ ՍՅՈՒԶԻ» ընկերությունը՝ 2 մլն դրամով, «ՆԱՌ-ԱՎ»-ը՝ 1 մլն դրամով, «ԽԱՍ-ԽԱԶ»-ը՝ 968 հազար դրամով, «ՕՈՒՇՆ ՖԻՇ»-ը՝ 694 հազար դրամով, «ԱՐԱՍ ՖՈՒԴ»-ը՝ 551 հազար դրամով և «ԼԻԴ ՄԵՉ»-ը՝  221 հազար դրամով։ 

  • Կիսվել: