ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նոր սարքավորումներ․ Թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննությունն առավել արագ իրականացնելու նպատակով

Նոր սարքավորումներ․ Թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննությունն առավել արագ իրականացնելու նպատակով

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և ոչ թանկարժեք քարերի, միներալների հետազոտությունների համար նախատեսված նորագույն սարքավորումներով և էտալոնային նմուշներով:

Ձեռք են բերվել այնպիսի սարքեր, որոնք հնարավորություն են ընձեռում հայտնաբերել մետաղի կամ համաձուլվածքի հաստ շերտի տակ առկա այլ համաձուլվածքի փաստի հայտնաբերումը՝ առանց վերջիններիս վնասման, ինչը շատ կարևոր հանգամանք է թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննություն իրականացնելիս:

Նոր սարքավորումների ձեռք բերումը թույլ է տալիս նոր ցուցանիշների որոշման շնորհիվ՝ առավել հանգամանալից հետազոտություններ իրականացնել և միաժամանակ էականորեն կրճատել փորձաքննությունների ժամկետները:

  • Կիսվել: