ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նոր օրենքով որ իրավախախտման դեպքում որքան բալ կհանվի

Նոր օրենքով որ իրավախախտման դեպքում որքան բալ կհանվի

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագծի համահեղինակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրել է այն 7 իրավախախտումը, որի դեպքում բալերը բարձրացնելու են՝ ապահովելու 13 բալի «համարժեքությունը»։

«Առաջինը՝ ապակիների լուսափափանցելիության կանոնների խախտումն է, եթե 1 անգամ արձանագրվելուց հետո անձը կրկին խախտում է այդ կանոնը, ապա 3 բալ է հանվում։ Մյուսը ամրագոտի չկապելու դեպքում է. 1 տուգանային միավորը դառնում է 1.5, հեռախոսով օգտվելու դեպքում 1 միավորը՝ դառնում է 1.5։ Բաժանարար գոտին հատելու դեպքում 2 միավորը դառնում է 3, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3 միավորը դառնում է 4, ոչ սթափ վիճակում վարելու դեպքում 4 միավորի փոխարեն հանվում է 5 և ծխախոտի օգտագործման դեպքում 1.5 բալը փոխարինվում է 2 բալով։ Սրանք են այն 7 իրավախախտումները, որոնց դեպքում բալերի ավելացում է դիտարկվել»,- ասել է Խաչատրյանը՝ նշելով, որ մնացած 20 իրավախախտումներով փոփոխություն չի արվել։

  • Կիսվել: