երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

Արժանապատիվ Տ. Անանիա քահանա Անտոնյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Վահան քահանա Զաքարյանը ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Հարությունյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում։

Արժանապատիվ Տ. Մուշեղ քահանա Ավագյանը ծառայության է նշանակվել Արգենտինայի հայոց թեմում։

  • Կիսվել: