Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կառուցվող զբոսայգին կառանձնանա նոր լուծումներով
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հանգստի գոտին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր: Այգում կհիմնվի նաև անտառային գոտի: