հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում առկա գազի սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա. ԱԻՆ

Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում առկա գազի սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա. ԱԻՆ

Հունվարի 1-ին, ժամը 17։15-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ:

Նծված վարչական շրջաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ժամը 17:50-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը:

 

  • Կիսվել: