կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նոր նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մրցանակի 2021 թվականի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին

Նոր նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մրցանակի 2021 թվականի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին

2022 թվականի հոկտեմբերի 31-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Ջուլիեն Լուսենգե» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է Ալլա Մինգալյովան:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «ՀայՓոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: 

Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի վեցերորդ դափնեկիր, Կոնգոյի մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեն: Նա Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման կազմակերպության (SOFEPADI) համահիմնադիր ու նախագահ է, ինչպես նաև Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) սեռական բռնության զոհերին։ Վերջին 40 տարում Ջուլիեն Լուսենգեի ջանքերի շնորհիվ արդարադատության առաջ է կանգնել բռնություն և պատերազմական հանցագործություններ իրագործած ավելի քան 800 մարդ:

  • Կիսվել: