շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Նոր մանրամասներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից

Նոր մանրամասներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից

Հունվարի 25-ին, ժամը 18:18-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին բախվել են «Scania» մակնիշի ավտոբուսը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: