ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Նոր մանրամասներ երեկ Երևանում արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած դեպքից. պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը

Նոր մանրամասներ երեկ Երևանում արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած դեպքից. պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Արծրուն Առաքելյանի և ավագ դատախազներ Արմեն Երիցյանի ու Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են երեկ՝ հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից հիվանդանոցներ տեղափոխված մահացածի և 3 վիրավորների ինքնությունները։

Պարզվել է՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ թուլակողային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ուսահոդի հոդախախտ»
ախտորոշմամբ Երևանի բնակիչ 20-ամյա Սպարտակ Հ․-ն։

«Ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Համլետ Հ․-ն։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Զ․-ն, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Մ․-ն:

Վիրավորների հարազատները ոստիկաներին ու քննիչներին հայտնել են, որ նշված անձինք դանակահարվել են Պարույր Սևակի փողոցի 92 հասցեում գործող «Դեգուստո» արագ սննդի կետի մոտ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչները, դատախազության աշխատակիցներն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Նարեկ Տեր-Բ․-ն, 19-ամյա Անդրանիկ Մ․-ն, 20-ամյա Հակոբ Ա․-ն, 24-ամյա Աշոտ Ե․-ն և 18-ամյա Էդգար Ա․-ն Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում նշված արագ սննդի կետի դիմաց վիճաբանել են Դավիթ Մ․-ի, Սպարտակ Հ․-ի, Համլետ Հ․-ի և Արմեն Զ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել։

Ու այդ ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը, ում անունը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի հրապարակվում, իր մոտ եղած դանակով մարմնական վանսվածքներ է հասցրել վիրավորներին, ինչի հետևանքով Արմեն Զ․-ն մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վիճաբանության մասնակիցների մի մասին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Աշոտ Ե-ին և ներկայացրել քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 6-ին Երևանում արագ սննդի կետի դիմաց ուշագնաց ընկած 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի կյանքը փրկել չէր հաջողվել:

  • Կիսվել: