Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր
Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106» և «Suzuki» մակնիշների ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը եղել է խոտի հակ կապող մեքենան, որը նույնպես գտնվել է դեպքի վայրում։


