հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ

Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները՚ այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևաքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ ատարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: