շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել

Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Է. Շ․-ն Կոտայքի մարզի Նոր Գեղի գ. Բանավան թաղամասի Ամառանոցային 1-ին փողոցում վիճաբանել և փոխադարձ հարվածներ է հասցրել Ա. Վ․-ին։

Վիճաբանությունը այնքան է թեժացել, որ Է. Շ․-ն տանը գտնվող խոհանոցային դանակով հարվածել է Ա. Վ․-ին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Է. Շ․-ն ձերբակալվել է։

 

  • Կիսվել: