ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր ատոմակայանի մոտավոր արժեքը կորոշվի մինչև տարեվերջ. Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն

Նոր ատոմակայանի մոտավոր արժեքը կորոշվի մինչև տարեվերջ. Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն

Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մոտավոր արժեքը կորոշվի մինչև 2022 թվականի ավարտը։ Այս մասին Սոչիում ՛՛Ատոմէքսպո-2022՛՛ միջազգային համաժողով-ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ հաշվարկն իրականացնում է ՛՛Rusatom Energy Projects՛՛ ընկերությունը հայկական կողմի փոխանցած տվյալների հիման վրա։ Այդ տվյալները շատ մոտավոր կլինեն, բայց կծառայեն որպես ելակետ հետագա տեխնիկատնտեսական հիմնավորման համար: Վերջնական տեխնիկատնտեսական հիմնավորումը պետք է պատրաստ լինի ամենաուշը 2025 թվականի վերջին, որից հետո նախատեսվում է սկսել կայանի կառուցումը։

Նոր ԱԷԿ-ը, ըստ Մարտիրոսյանի, կարող է մինչև հարյուր տարի ծառայել, քանի որ ՋՋԷՌ ռեակտորների ներկայիս սերունդը, որը ստեղծում է «Ռոսատոմը», նախատեսված է 60 տարվա համար՝ ևս 40 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Նա հավելեց, որ սա ապագա սերունդների համար իրականացվող նախագիծ է, և այն պետք է հիմա սկսել, քանի որ եթե նույնիսկ շինարարության պայմանագիրը 2024 թվականին պատրաստ լինի, կառուցումը10-12 տարի կտևի՛՛:

Մարտիրոսյանն ասաց նաև, որ նոր ԱԷԿ-ը շատ կարևոր է Հայաստանի էներգահամակարգի համար, բայց ցանկալի է, որ 50 տոկոսից ավել տեղ չգրավի այդ համակարգում: ՛՛Ցանկացած երկրի էներգահամակարգին դիվերսիֆիկացիա է անհրաժեշտ. եթե մի կայանը, օրինակ, վերանորոգման մեջ է, այն պետք է փոխարինել այլ հզորություններով՛՛,-ընդգծեց նա:

  • Կիսվել: