ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը. «Հայաստան»

Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը. «Հայաստան»

՛՛Հայաստան՛՛ խմբակցությունը ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛ՀՀ Զինված ուժերում արձանագրվեց հերթական, միաժամանակ՝ արտառոց աղետը, որի հետևանքով հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, մտերիմներին և մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վնասվածքներ ստացած զինծառայողներին։

Միաժամանակ, ցավով արձանագրում ենք, որ նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը՝ փաստելով բանականաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման և զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը՛՛։

 

 

  • Կիսվել: