երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:

Վարչապետն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր՝ Աբու Դաբիի կառավարչի ներկայացուցիչ Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վարչապետը խնդրել է իր ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերը փոխանցել նաև Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի ընտանիքին:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: