Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակումից հետո փակ օդային տարածքի պատճառով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վարչապետի ACJ319-ը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, սակայն ինքնաթիռը, ի վերջո, փոխել է ուղղությունը դեպի Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայան, որտեղ էլ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։
Հավելենք որ ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Համբուրգից մեկնելու է Մոսկվա, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։


