շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիդերլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն (ռիսկային) գոտում

Նիդերլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն (ռիսկային) գոտում

Նիդերլանդների կառավարության սեպտեմբերի 16-ին նոր որոշմամբ՝ ԱԳՆ ճամփորդության խորհուրդներ բաժնում Հայաստանը դեղին գոտու երկրների ցանկից տեղափոխվել է նարնջագույն գոտի՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Հայաստանից Նիդերլանդներ թույլատրվում են միայն խիստ անհրաժեշտ ճանապարհորդությունները։ Միաժամանակ, պատվաստված անձանց (եվրոպական բժշկական գործակալության կողմից ընդունված պատվաստանյութերով) թույլատրվում է ճանապարհորդել՝ անկախ ճանապարհորդության պատճառից։

  • Կիսվել: