ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն ժամը 10։00-16։00-ը
- Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։
Ապրիլի 25-ին շրջիկ ծառայության մեքենաները կրկին կլինեն նույն վայրում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու համար։
Միաժամանակ, ապրիլի 17-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կիրականացվեն ապրիլի 10-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։