ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՆԳՆ ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

ՆԳՆ ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

Հունվարի 4-ից 5-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
 
«Բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման 11, ֆիզիկական ներգործության 10, մարմնական վնասվածք պատճառելու 9, խարդախության 6, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության 5-ական, վստահված գույքը հափշտակելու 2, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության և այլ հանցագործություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: