շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում

Շարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։

Այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։

Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։

Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Լոռի, Կոտայք. այս մարզերում արդեն եղել է շրջիկ ծառայությունը՝ օգնելով քաղաքացիներին խուսափել հերթերից։

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալը մեզ հետ զրույցում նշում է, որ շրջիկ այցերի ձևաչափն շատ արդյունավետ է։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ այցեր է նախատեսել Հայաստանի տարբեր բնակավայրեր: Առաջիկա այցի վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։

 

  • Կիսվել: