երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՆԳ նախարարն ու ՔՊ պատգամավորները քննարկել են ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցեր

ՆԳ նախարարն ու ՔՊ պատգամավորները քննարկել են ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցեր

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողության շարունակական բարելավման անհրաժեշտությունը։

Նախարարը ներկայացրել է առկա իրավակարգավորումներն ու փաստացի իրավիճակը։

Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվել է առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։

  • Կիսվել: