երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՆԳ նախարարն ու փոխնախարարը շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում

ՆԳ նախարարն ու փոխնախարարը շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում

Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։ ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում են պարեկային ծառայության ընդունելության փուլին առնչվող բոլոր հարցերը, որոնք թույլ կտան հընթացս բարելավել ընդունելության և հետագա փուլերում առկա ընթացակարգերը։

Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը կրթահամալիրի աշխատակազմի հետ քննարկել են ոստիկանության բարեփոխումների շրջանակներում կրթահամալիրին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-13-ը կրթահամալիրում անցկացվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելության հարցազրույցի փուլը, որի արդյունքում 5-ամսյա ուսումնական դասընթացներն անցնելու դեպքում ամբողջ հանրապետությունում կգործարկվի պարեկային ծառայությունը։

  • Կիսվել: