կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
ՆԳ նախարարն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ոստիկանության ոլորտում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ փորձի փոխանակման հարցեր

ՆԳ նախարարն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ոստիկանության ոլորտում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ փորձի փոխանակման հարցեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։
 
Արփինե Սարգսյանը, ողջունելով հյուրին, կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը, որը զարգացման լայն հեռանկարներ ունի՝ ընդգրկելով մի շարք ուղղություններ։
 
Կողմերն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցերին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայություններում կանանց ներգրավվածության, հանրային անվտանգության ամրապնդման, միգրացիայի ոլորտում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև ոստիկանության ոլորտում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ փորձի փոխանակման հարցեր։

  • Կիսվել: