երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԳ նախարարն այցելել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն

ՆԳ նախարարն այցելել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն

Օգոստոսի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի հետ, գործունեության մեկամյակի կապակցությամբ այցելել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն։

ՀՀ ՆԳՆ-ից տեղելացնում են՝ Վահե Ղազարյանը կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը բարձր է գնահատել արձանագրած արդյունքները, նշել ներդրված նոր համակարգի միջոցով աշխատավարձերի բարձրացման մասին։

Նա շնորհավորել է ներկաներին կենտրոնի կազմավորման մեկամյակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՆԳ նախարարության, ոստիկանության և կենտրոնի ղեկավարությունը։ Խորհրդակցությանը կենտրոնի տնօրեն Արթուր Ավետիսյանը ներկայացրել է մեկ տարվա կատարված աշխատանքը։

Կենտրոնը ստեղծվեց 2022 թվականի հուլիսի 14-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ։ Եվ ՊՈԱԿ-ը ստանձնեց տեսահսկման միջոցով կայուն անվտանգային համակարգի ստեղծման պատասխանատվությունը։ Կարճ ժամկետում կահավորվեցին և տեխնիկապես վերազինվեցին կենտոնի մասնաշենքերը։

Շուրջ 500 աշխատակից ունեցող կենտրոնի գործունեությունը կառավարվում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով։ Գործունեության արդյունավետության նպատակով կատարվել են ծրագրային փոփոխություններ, ներգրավվել են ատեստավորում անցած մասնագետներ, և արդեն իսկ գրանցվել են հաջողություններ։
Այս կարճ ժամանակահատվածում կենտրոնի աշխատակիցները դարձել են կուռ համակարգ և մեծ ընտանիք։ Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում ներառականությանը։ Կազմակերպության աշխատանքներին ներգրավված են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ։

Գործունեության թափանցիկության նպատակով գործում է կենտրոնի կայքը և էջ՝ սոցիալական հարթակում։

Եվ չնայած արդեն իսկ արձանագրած ձեռքբերումներին՝ կազմակերպությունը շարունակում է բարելավել ենթակառուցվածքներն ու զարգացնել համակարգը:

 

  • Կիսվել: