շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՆԳ նախարարի տեղակալները հետևել են քրեական ոստիկանների պետական ամփոփիչ ատեստավորմանը

ՆԳ նախարարի տեղակալները հետևել են քրեական ոստիկանների պետական ամփոփիչ ատեստավորմանը

Տեսական դասընթացներ, մասնագիտական պրակտիկա և ավարտական քննություններ. ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում է Քրեական ոստիկանության ապագա ծառայողների պետական ամփոփիչ ատեստավորումը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ատեստավորման գործընթացին են հետևել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Նրանք հետաքրքրվել են ատեստավորման անցկացման, ապագա քրեական ոստիկանների մասնագիտական պատրաստվածության և ուսումնառության արդյունավետության մասին։

ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի խոսքով՝ «Կրթական գործընթացը կազմակերպվել է այն տրամաբանությամբ, որ թիրախային եղել են հատկապես Քրեական ոստիկանության համար անհրաժեշտ մոդուլներ։ Պետք է կարևորել այն հանգամանքը, որ ուսումնական պրոցեսը զուտ տեսական գործընթացի, տեսական ուսուցման վրա հիմնված չի եղել, ուսումնական գործընթացի ժամանակահատվածի մեկ քառորդ մասը տրամադրվել է պրակտիկ հմտությունների բարելավմանը»:

Ապագա ծառայողները պրակտիկայի ընթացքում քրեական հետախուզության ստորաբաժանումներում ամրապնդել են տեսական գիտելիքները՝ ներգրավվելով օպերատիվ-հետախուզական տարբեր միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։

Ամփոփիչ ատեստավորման 583 մասնակիցներից Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում ծառայության կանցնեն միայն փուլը բարեհաջող հաղթահարածները։

Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ:

  • Կիսվել: