կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ներկայացվել է Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի նոր մասնաշենքի մրցութային նախագիծը (լուսանկարներ)

Ներկայացվել է Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի նոր մասնաշենքի մրցութային նախագիծը (լուսանկարներ)

«Storaket» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի նոր մասնաշենքի մրցութային նախագիծը

Նոր մասնաշենքը նախատեսվում էր Կենտրոն վարչական շրջանի արևմտյան մասում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի հարավային ստորոտում, արևմտյան մասով ձգվող Հրազդան կիրճի մարզական գոտում։

«Գլխավոր հատակագծում նախատեսված էր վազքուղի՝ շեշտադրված կարմիր նյութով, որը կհավաքեր միջավայրը կառույցի շուրջ։ Վազքուղու և կառույցի միջև կար հարթակ, որը կարող էր ծառայել տարատեսակ միջոցառումների համար։ Սպորտային կոմպլեքսին տվել էինք պարզ, մաքուր կուբի ծավալային տեսք։ Մուտքային հանգույցը նախագծված է որպես ակցենտ՝ շեշտելով ուղղությունը։ Նախատեսում էինք կառույցը իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով, ֆորմաներով։

  • Կիսվել: