չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նազելի Բաղդասարյանը կնշանակվի փոխնախարար. Շիրակի մարզում արդեն պաշտոններ են բաշխում. «Ժողովուրդ»

Նազելի Բաղդասարյանը կնշանակվի փոխնախարար. Շիրակի մարզում արդեն պաշտոններ են բաշխում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին ու կառավարական կաբինետ կտեղափոխվի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Արդարադատության նախարարությունում աշխատանքի կանցնի՝ փոխնախարարի պաշտոն զբաղեցնելով: Մեզ հայտնի դարձավ, որ թեև Շիրաի մարզպետն առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, բայց մարզում արդեն պաշտոններ են «բաշխում»:

Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի աթոռը զբաղեցնել է ցանկանում ներկա փոխմարզպետ Կարեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ Բաղդասարյանի կնքահայր Մանուկյանը բավական սերտ կապեր նաեւ «նախկինների» հետ ունի: Մեզ տեղեկացրին, որ, օրինակ, 2021թ.-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրու նախընտրական շտաբում է աշխատել՝ համակարգելով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների նախընտրական աշխատանքները:

Բանն այն է, որ Մանուկյանը Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի մտերիմն է, իսկ Գիզիրյանն 2021թ.-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչն է եղել: Շիրակի ներկա փոխմարզպետ Մանուկյանը նաեւ Շիրակի մաքսատան պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2013-ին կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով է պարգեւատրվել:

 

Շիրակյան մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ազգականն է, որը երես է թեքել ՀՀԿ-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: