երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը համերգային ծրագրով հանդես է եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

«Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը համերգային ծրագրով հանդես է եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր երաժշտական մեծ միջոցառում․ հիմնարկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում համերգային ծրագրով հանդես է եկել «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ։

Նվագախումբը ներկայացրել է գործիքային կատարումներ Արտեմ Խաչատուրի ստեղծագործություններից, նաև հայկական պարեղանակներ՝ նրա մշակմամբ։ Մենակատարներ Սմբատ Խալաթյանը և Արսինե Տերտերյանը հնչեցրել են երգեր հայ անվանի աշուղներ Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանու, Հավասու երգացանկերից։ Ներկաներն ունկնդրել են նաև պրեմիերա նվագախմբի կատարմամբ՝ Արտեմ Խաչատուրի «Սյունիքի լեռնապարը»-ը՝ նվիրված Կապան քաղաքի օրվան։

Համերգի կազմակերպիչները նմանատիպ միջոցառումների միջոցով նպատակ ունեն Հայաստանի հնարավոր բոլոր անկյուններում տարածելու, ներկայացնելու և այդ միջոցով պահպանելու հայ ժողովրդական երգերն ու երաժշտական դարավոր մշակույթը:

Միջոցառման ավարտին հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Հովհաննիսյանի կողմից նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին և մենակատարներին հանձնվել են շնորհակալագրեր ազատազրկված անձանց օրը հիշարժան դարձնելու և հայկական աշուղական երգն ու երաժտությունը պահպանելու և տարածելու համար։

 

  • Կիսվել: