երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նարեկ Նալբանդյանը մտադիր է  սուպերմարկետների ամենամեծ ցանցը հիմնել Հայաստանում. «Փաստ»

Նարեկ Նալբանդյանը մտադիր է սուպերմարկետների ամենամեծ ցանցը հիմնել Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործարար Նարեկ Նալբանդյանը, որը գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով, հիմա էլ նոր ծրագիր է սկսել: Ինչպես հայտնի է, վերջերս պաշտոնապես բացվեց Ծաղկաձորի Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցային համալիրը, որը 2022 թվականին գնել էր Նարեկ Նալբանդյանն ու ամբողջովին վերանորոգել և ռեբրենդինգի ենթարկել:

Վերջերս տեղեկացրել էինք, որ Նարեկ Նալբանդյանը նաև օղու արտադրության շուկա է մտել և արտադրում է «Նալբանդյան» պրեմիում օղիները: Եվ ահա, գործարարը որոշել է սուպերմարկետների ցանց բացել: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի է ունենալու ցանցի առաջին խանութի բացման արարողությունը:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նալբանդյանը ցանկանում է, որ «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցը Հայաստանում լինի ամենամեծը։ Նպատակ կա այն արագորեն տարածել ամբողջ Հայաստանով մեկ, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: